Բաղադրամասեր

Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

1 բաժակ մածուն,

1 թ/գ սոդա,

մի պտղունց աղ,

ալյուր ըստ չափաքանակի,

Իսկ միջուկի համար հարկավոր է ՝

 

400 գ տավարի փափկամիս,

100 գ խոզի յուղոտ փափկամիս

2 հատ մեծ լոլիկ,

1 հատ կծու կարմիր պղպեղ ,

6 պճեղ սխտոր,

2 հատ գլուխ սոխ,

թարմ անանուխ,

մաղադանոս,

աղ, սև և կարմիր պղպեղ

 

Պատրաստման եղանակը

Պատրաստեքն խմորը։ Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: 

Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ձեռքերին չկպնող խմոր: Խմորը 30 րոպե թողնել հանգստանալու: 

Մինչ խմորը հանգստանում է, պատրաստենք միջուկը։ 

 

 

Մսաղացով աղալ խոզի և տավարի միսը։

Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել և հեռացնել կեղևը: Կծու պղպեղը լվանալ, մեջտեղից կիսել և հեռացնել սերմերը:

Բլենդերի մեջ մանրացնել մաքրած լոլիկը, կծու պղպեղը, մաղադանոսը, անանուխը, սոխը, սխտորը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Ստացված պյուրեանման զանգվածը լցնել աղացած տավարի և խոզի վրա և լավ խառնել:

Խմորից պատրաստել գնդիկներ, բացել ափսեի չափով: Բացած խմորը տեղափոխել նախօրոք տաքացրած ձիթապատված տապակի մեջ, վրան քսել 1ճ/գ գդալ միջուկից, եփել ջեռոցում 10 րոպե: 

 

 

Երբ խմորի ծայրերը սկսեն կարմրել, լահամաջոն պատրաստ է: 

Այս բաղադրատոմսով պատրաստելու դեպքում շատ համեղ և փափուկ լահմաջո կստացվի։

loading...