Բաղադրամասեր ՝
500 գ տավարի միս
1/4 թ․գ աղ
1/4 թ․գ սև պղպեղ
1 ճ․գ մանր կտրատած մաղադանոս
1/4 թ․գ քաղցր կարմիր պղպեղ
1 կգ սունկ
50 գ պանիր
20 մլ ձիթապտղի ձեթ
1 ճ․գ ձիթապտղի ձեթ թավայի վրա քսելու համար
Պատրաստման եղանակը՝
Նախ պետք է լվանալ 1 կգ սունկը և առանձնացնել ոտքերը
դասավորեն ջեռոցի թավայի մեջ և պատել ձիթապտղի ձեթով
Վերցնել 500 գ տավարի ֆարշ, ավելացնել աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ և կանաչեղենը
Լավ խառնել
Մսից պատրաստել գնդիկներ և դնել սնկի մեջ
Վրան լցնել ձիթապտղի ձեթ
Քերել պանիրը և լցնել սնկերի վրա
Դնել ջեռոցում 30 րոպե 180 աստիճանում
loading...