Նեխուրը սննդաբանների և առողջ ապրելակերպ վարող բազմաթիվ մարդկանց սիրելի բույսերից է։ Նեխուրի բարձր սննդային արժեքի և բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից։ Այն օգտագործում են նաև նիհարելու նպատակով։ Սակայն մինչ այդ միջոցին անցնելը, նշենք նեխուրի հակացուցումները․ ում չի կարելի օգտագործել այս խոտաբույսը։
Նեխուրը հակացուցված է հղի և կրծքով կերակրող կանանց, խոցային հիվանդություն, հեպատիտ, էպիլեպսիա, թրոմբոֆլեբիտ, վարիկոզ և այլ հիվանդություններ ունեցող մարդկանց, այդ պատճառով որևէ հիվանդության առկայության դեպքում հարկավոր է նախ խորհրդակցել բժշկի հետ։
Իսկ հիմա խոսենք, թե ինչ է անհրաժեշտ նիհերոլւ համար։
Բաղադրամասեր
0,5 կգ նեխուրին ՝ ,
2 հատ մեծ կիտրոն,
2 լիտր ջուր
Պատրաստման և օգտագործման եղանակը
Նեխուրը լվանալ, կտրատել և լցնել տարայի մեջ։
Նեխուրի վրա ավելացնել ջուր։
Կիտրոնի կեղևը նախապես մաքրել և ավելացնել նեխուրի վրա։
Այս ամենը միասին եփել 20 րոպե՝ թույլ կրակով։
Եփելուց հետո թողնել սառի 6 ժամ։
Այնուհետ կիտրոնների հյութը քամել և ավելացնել նեխուրի ջրի վրա, խառնել և քամել հեղուկը։
Արդեն պատրաստի ըմպելիքը լցնել ապակե շշի մեջ և դնել սառնարանում։
Այս ըմպելիքը խմել օրը 3 անգամ՝ ամեն ուտելուց առաջ, 1 բաժակ։
Այս հրաշալի միջոցի շնորհիվ կկարողանանք նիհարել 8 կգ։ Այն օգտագործեք 2 շաբաթ և ընդմիջում տվեք 20 օր։
Խորհուրդ է տրվում այն օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։