Բաղադրամասեր

Խմորի համար՝ 

ալյուր - 0,5 կգ

ձու - 1 հատ,

կաթ - 200 մլ,

կարագ - 50 գ,

աղ - 1 պտղունց,

Լցոնի համար

ընկույզ - 250 գ,

շաքարի փոշի - 250 գ,

դարչին - 0,5 թ/գ,

մեխակ

Օշարակը պատրաստելու համար ՝   

շաքարավազ - 200 գ,

ջուր - 200 մլ, 

կիտրոնի հյութ  - 1 ճ/գ,

Փախլավային քսելու համար ՝ 

ձվի դեղնուց - 1 հատ,

ջուր - 1 թ/գ,

կարագ - 50 գ,

Անհրաժեշտ է նաև ՝ 

կարագ - 100 գ

 

 

Պատրաստման եղանակը

Խմորը պատրաստելու համար այուրի վրա, ավելացնում ենք աղը, այնուհետև ալյուրի մեջտեղում անց ենք բացում և կոտրում ձուն: Ավելացնում ենք հալեցրած կարագը և տաք կաթը:

Խմորը 10 րոպե հունցում ենք, պետք է ստանանք ձեռքերին չկպչող խմոր: Հունցելուց հետո ծածկում ենք և 30 րոպեով թողնում, որ հանգստանա:
Այնուհետև խմորը բաժանում ենք միանման մասերի և ծածկում սիբիչով: Այսքան բաղադրամասերով կարող եք խմորը բաժանել 15-20 մասի։ Մեծությունը ըստ ցանկության։

 

Ստացված խմորները օվալաձև բացում ենք, գրտնակում և շերտերին հալեցրած կարագ ենք քսում:

Լցոնը պատրաստելու համար ընկույզը մանրացնում ենք և խառնում շաքարի փոշու, դարչինի և մեխակի հետ: Խմորի  վրա մի քիչ լցոն ենք շաղ տալիս:

Փաթաթում ենք շերտը ՝ խմորի ծայրերը ներս մտցնելով։

Յուղաթղթապատ ձևամանի մեջ շարում ենք խմորները:
Ձվի դեղնուցն ու 1 թ/գ ջուրը հարում ենք և քսում բակլավայի վրա: Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե, այնուհետև ջերմաստիճանն իջեցնում ենք 180-ի: Փախլավաներին քսում ենք հալեցրած կարագը և շարունակում թխել 40 րոպե:

Օշարակը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, հասցնում եռման, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնահյութը և խառնում այնքան, մինչև շաքարավազը լիովին հալչի: Թողնում ենք՝ հովանա:

Փախլավայի վրա լցնում ենք օշարակն ու թողնում 4-5 ժամ, որպեսզի վերջինս ներծծվի:
 

loading...