Չամանը կամ զիրան հայտնի խոհարարական համեմունք է Հնդկաստանում և Ասիայի շատ երկրներում: Նրա ուժեղ բույրն ու օգտակար հատկանիշները դարձնում են նրան անփոխարինելի: Չամանը՝ ջրով, դա բնական միջոց է օրգանիզմում շատ խախտումների, այդ թվում մաշկային հիվանդությունների և մազերի համար:
Կալիումով հարուստ այս խառնուրդը կարգավորում է օրգանիզմում աղաջրային բալանսը, որը պատասխանատու է արյան ճնշման համար:
Մի բաժակ չամանի ջրի այս խառնուրդը՝ դատարկ ստամոքսին, արդյունավետ միջոց է ճնշման կարգավորման և սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում: Կալիումը կարգավորում է սրտի կանոնավոր աշխատանքը:
Չամանի ջրի այս խառնուրդը օգնում է ազատվել ավելորդ քաշից, քանի որ այն հիանալի նպաստում է նյութափոխանակությանը: Բացի այդ այն օրգանիզմը մաքրում է շլակներից և տոքսիներից, որոնք խանգարում են նիհարելուն:
Ստամոքսի խանգարման դեպքում օրական մեկ բաժակ խմեք այս խառնուդրից. այն ոչ միայն խթանում է մարսողական ֆերմենտների աշխատանքը, այլև արագացնում է մարսողությունը, օգնում է պայքարել աղիքային անցանկալի երևութների դեմ:Մաքրում է նաև օրգանիզմը շլակներից, ինչպես նաև ազատում է թթվայնությունից, գազերից, սրտխառնոցից և տոքսիներից: