Բաղադրամասեր
Ջուր - 0,5 լ,
Շաքարավազ - 1 ճ/գ,
Արևածաղկի ձեթ - 2 ճ/գ,
Խմորիչ - 50 գ,
Աղ - 1 թ/գ,
Ալյուր - 6-7 բաժակ
Պատրաստման եղանակը
Թթխմորը պատրաստելու համար հարկավոր է ՝ խմորիչի վրա լցնել100 մլ ջուր և խառնել:
Թողեք մնա 15-20 րոպե: Լցրեք թթխմորը մեծ ամանի մեջ, ավելացրեք արևածաղկի ձեթը, շաքարավազը, աղը, ալյուրը և մնացած ջուրը և լավ խառնեք:
Այնուհետև լցրեք այն բուսական յուղով պատված կաթսայի մեջ և ծածկեք կափարիչով:
Թողեք այդպես 20 րոպե, ապա դրեք սառնարանը 1 ժամով:
Հանեք սառնարանից, խմորը լցրեք ձևամանի մեջ և հացի ձև տվեք:
Եփեք 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ մեկ ժամ:
loading...