Բաղադրամասեր ՝
300 մլ խտացրած կաթ
200 գ կարագ
200 գ կոկոսի փաթիլներ
1 բաժակ նուշ
1 թ․գ վանիլ

Պատրաստման եղանակը՝
1. Սենյակային ջերմաստիճանի կարագը պետք է մանրեցնել գդալով։ Խառնել խտացրած կաթի հետ։
Ավելացնել վանիլ և 150 գ կոկոսի փաթիլներ։ Հարել մինչև միատարր զանգված ստանալը։
2. Սստացված զանգվածը դնել սառնարանում 1 օրով։ 1 օր անց հանել սառնարանից  և ձևավորել գնդիկներ։ Ամեն մի գնդիկի մեջ դնել 1 հատ նուշ
3.Ստացված գնդիկները պատել կոկոսի փաթիլներով
Ստացված կոնֆետները պահել սառնարանում

loading...