Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։
Ուրցով թեյ խմելով կկարողանաք մաքրել աղինը ճիճուներից և երիզորդներից։ Հարկավոր է ամեն օր դատարկ ստամոքսին ուրցով թեյ խմել ՝ մեկ շաբաթ շարունակ։
Թեյի մեջ շաքարավազ չլցնեք։ Միայն կարող եք շատ չնչին քանակությամբ մեղր ավելացնել։ Սակայն շատ կարևոր է այս միջոցը կիրառելուց առաջ անպայման խորհրդակցել բժշկի հետ։
Ուրցը հակացուցված է հղի կանանց, ինչպես նաև խոցային, վահանաձև գեղձի, երիկամների ու լյարդի հիվանդություններ ունեցող մարդկանց։ Ուրցով պատրաստուկների չափաբաժինը խախտելու դեպքում կառաջանա սրտխառնոց։
loading...