Այս բնական ըմպելիքը ոչ միայն կազատի ավելորդ քաշից, նաև ՝ վիտամիններով կլցնի օրգանիզմը, կբարձրացնի իմունիտետը և չի թողնի, որ հիվանդանաք։
Այն պետք է 9 օր շարունակ խմեք քնելուց առաջ։ Խմելով այն քնելլուց առաջ, առավոտյան արդեն ՝ 1 կգ նիհարած կլինեք։ Սակայն հիշեք քնելուց 4,5 ժամ առաջ ոչինչ չպետք է ուտեք․ լավագույն դեպքում միայն ջուր պետք է խմեք, այն էլ ՝ գոլ վիճակում։
Ահա և այս հրաշալի ըմպելիքի պատրաստման եղանակը ՝
Բաղադրամասեր
կոճապղպեղի արմատ -1 հատ,
խնձոր - 6 հատ
2 հատ կիտրոնի կեղև և կամած հյութը,
բնական մեղր - 1,5 թեյի գդալ,
դարչինի փայտիկ - 2 հատ
ջուր - 4-5 լիտր
Պատրաստման եղանակը
Մաքրեք կոճապղպեղը, կտրատեք շերտերով և դրեք կաթսայի մեջ:
Խնձորների վրա փոքր կտրվածքներ արեք, կոճապղպեղին ավելացրեք խնձորը, կիտրոնի կեղևը և դարչինը:
Լցրեք 4-5 լիտր ջուր, հասցրեք եռման և եփեք մոտ 3 րոպե:
Հանեք կրակից և քամեք:
Փակեք կափարիչով և սպասեք, որ ըմպելիքը սառի:
Գոլ ըմպելիքի մեջ ավելացրեք մեղր և կիտրոնի հյութ: Քաղցրությունը կարգավորեք ըստ ձեր ճաշակի:
Հարկավոր է այն խմել գոլ վիճակում։
Այս չափաբաժինը նախատեղված է 9 օրվա համար։