Ձեր արյան ճնշումը համարվում է բարձր, եթե այն գերազանցում է 140/90 մմ ս.ս.-ը: «Մմ ս.ս.»-ը մեր արյան ճնշման չափման միավորն է, որը բացվում է որպես «միլիմետր սնդիկի սյուն»։
Եթե ավելի մանրամասնենք, ապա բարձր արյան ճնշումը նշանակում է, որ սիստոլիկ ճնշումը բարձր է 140-ից կամ դիաստոլիկը բարձր է 90-ից կամ երկուսը միասին։
Բարձր զարկերակային ճնշումը ստացել է մեծ կարևորություն, քանի որ ապացուցել է, որ այն բարձրացնում է սրտի նոպայի և ինսուլտի ռիսկը։ Նաև հիմնավորվել է, որ հիպերտոնիայի արդյունավետ բուժումը, հակառակը, կրճատում է այս և մյուս հետևանքների հավանականությունը։
Մենք կարող ենք մանդրինի կեղևի օգնությամբ կարգավորել բարձր ճնշումը։ Ինչ է անհրաժեշտ․
Բաղադրամասեր
2 բաժակ մանդարինի թարմ կեղև,
5 բաժակ եռացրած ջուր
Պատրաստման եղանակը
Մանդարինի թարմ կեղևի վրա լցնել եռացրած ջուրը: Հասցնել եռման, հետո թրմել 1 ժամ:
Այն ոչ թե պետք է խմել, այլ լցնել տաք ջրով վաննայի մեջ և լոգանք ընդունել։
15 րոպե այդ ջրի մեջ մնալով կնկատեք , որ ճնշումը կարգավորվում է և նյարդերը հանգստանում են։