Ալոե վերայի բուժիչ հատկության առաջին հայտնի գրառումը հին եգիպտական Էբերսի պապիրուսն է՝ թվագրված մ.թ.ա. 1500թ.-ին, որտեղ ներկայացված են ալոեի հյութից պատրաստած 12 տարբեր բուժիչ բաղադրատոմսեր:
Այս բույսը հայտնի է ամբողջ աշխարհում եւ համարվում է իսկական ընտանեկան բժիշկ:
Ալոեից ստանում են երկու օգտակար նյութ՝ միջուկը եւ հյութը: Այդ նպատակի համար օգտակար են ներքեւի, ամենահաստ եւ մսոտ տերեւները: Եթե տերեւի ծայրը թեթեւակի չորացել է, ապա դա նշան է, որ միջուկը դարձել է առավել օգտակար:
Իսկ հիմա անդրադառնանք այն հանգամանիքն, թե ինչ տեղի կունենա , երբ ալոեն քսեք դեմքին և 15 րոպե հետո լվացվեք։
Նախ նշենք, որ հարկավոր է դեմքը լավ լվանաք, այնուհետև ալոեն զգուշությամբ բացեք և միջուկը հանեք։
Այն քսեք դեմքին մերսոելով մաշկը։
Թողեք մնա 15 րոպե և 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով։
Ալոե վեռայի կամ ինչպես ասում են հալվեի շնորհիվ ՝ ձեր մաշկն առավել փափուկ կդառնա, կվերանան բշտիկներն ու անցանկալի հետքերը և ավելի խնաված տեսք կունենենք։
Համոզված եղեք, որ մի քանի տարով ավելի երիտասարդ տեսք կունենաք։