Սոդան որպես կոսմետիկ միջոց շատերին է հայտնի։ Ինչպես գիտեք այն հիանալի կերպով մաքրում է մաշկը և գեղեցկություն հաղորդում։ Սոդան նաև այնպիսի հատկություն ունի, որը ճիշտ օգտագործելու դեպքում կվերացնի մազաթափությունը և այնքան մեծ արագությամբ կաճեն մազերը, որ դուք էլ կզարմանաք։

 

 

Իսկ ինչ է հարկավոր այդ ամենը իրական դարձնելու համար։

Մեզ հարկավոր է  ՝

 

Բաղադրամասեր

Ջուր - 6 ճաշի գդալ,

Սոդա - 2 ճաշի գդալ

 

Պատրաստման և օգտագործման եղանակը

Հարկավոր է ջուրը և սոդան լավ խառնել, միչ մածուցիկ զանգված ստացվելը։

Ցանկության դեպքում կարող եք խնկունու եթերային յուղ ավելացնել մի քանի կաթիլ։ Այն լավ բույր կհաղորդի ստացված զանգվածին և ավելի հաճելի այն կդառնա, չհաշված խնկունու դրական ազդեցությունը մազերի համար։

 

Այն պետք է քսել մազերին ՝ արմատներից մինչև ծայրերը: Մի քանի րոպե մնալուց հետո, պետք լվանալ գլուխը գոլ ջրով։

Որպեսզի ազդեցությունը շուտ նկատեք, խորհուրդ է տրվում ՝ այդ ամենից հետո գլոջխը լվանալ ջրով և խնձորի քացախով պատրաստած լուծույթով (1:4 հարաբերակցությամբ)։

 

 

Եթե ունեք գլխամաշկի հետ կապված լուրջ խնդիրներ, այս միջոցը օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք մաշկաբանի հետ։

loading...