Բաղադրամասեր
1 կգ մսին (իսկական հարիսան պատրաստում են գառան յուղոտ մսով, սակայն ամենահարմարը հավի միսն է։ Ես հավով եմ միշտ պատրաստում)
450 գ ձավար,
300 գ կարագ կամ բնական յուղ
աղը ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Միսը լավ լվանալ, կտրտե, դնել կավե կճուճի մեջ, վրան սաոը ջուր լցնել, կճուճի բերանը փակել և դնել թոնիրը, թոնրի բերանը փակել, թողնել, որ միսը լավ եփվի: Սա թնիրում պատրաստելու տարբերակն է։
Իսկ տանը այն հարկավոր է լցնել մեծ տարրայի մեջ, վրան ջուր լցնել մինչև ծածկի միսը և դնել կրակին։
Եփվելուց հետո միսը հանել տարրայից, լրիվ ոսկրազատել, նորից գցել տարրայի կամ եթե թոնիրում եք պատրաստելու կճուճի մեջ, ավելացնել հալած յուղ կամ կարագ, ձավար, աղ ցանել, խաոնել, տարրայի բերանր փակել, նորից դնել կրակին։
Կրակը պետք է շատ թույլ լինի։
Եփելու ընթացքում ժամանակ առ ժամանակ լավ խաոնել մինչև միատեսակ զանգված ստացվի: