Ներկայացնում ենք Կեր ու սուս ուտեստի բաղադրատոմսը։
Այն իր յուրահատուկ համով կգերազանցի բոլորս սպասելիքները։ Այստեղ են ասում ՝ կեր ու սուս։
Բաղադրամասեր
0,5 կգ տավարի մսին ՝
6 հատ միջին չափի կարտոֆիլ,
3 հատ միջին չափի գլուխ սոխ,
100 գ կարագ,
աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կտրտել երկար շերտերով և տապակել: Մինչ կարտոֆիլը տապակվի, միսը կտրտել նեղ շերտերով 1 սմ լայնությամբ և 3 սմ երկարությամբ:
Միսը տապակել կարագով, բայց ոչ երկար, որպեսզի չկոշտանա: Սոխը կտրտել օղակներով և լցնել մսի վրա և շարունակել տապակելը: Վրան ավելացնել աղ, պղպեղ:
Տապակած կարտոֆիլը լցնել մսի վրա դնել մարմանդ կրակին 5 րոպե:
Կեր ու սուսը մատուցել վրան մաղադանոս ցանած և կլոր կտրտած պոմիդորով: Կարող եք նաև օգտագործել կանաչ ոլոռ, որը հիանալի համ կհաղորդի ուտեստին, ինչպես նաև է կապահովի գեղեցկությունը։