Մինչ բաղադրատոմսին անդրադառնալը մի քանի գաղտնիքներ կա, որոնց կիրառման դեպքում լահմաջոն կստացվի փափուկ, նուրբ և շատ համեղ։
Պետք է ընտրեք ամենորակյալ բաղադրիչները և ամենայն մանրամասնությամբ հետևեք չափաբաժիններին։ Ներկայացնեմ բաղադրատոմսը ՝
Խմորի համար `
1 բաժակ մածուն,
1 թ/գ սոդա,
մի պտղունց աղ
ալյուր (ալյուրը պետք է այնքան լինի, որ ձեռքերին չկպչող խմոր ստացվի)
Միջուկի համար `
400 գ տավարի ոչ յուղոտ փափկամիս (կարող եք նաև գառի միս ընտրել, սակայն ես նախընտրում եմ տավարի միսը),
100 գ խոզի յուղով միս,
2 հատ մեծ լոլիկ,
1 հատ կծու կարմիր պղպեղ,
5 պճեղ սխտոր,
2 հատ գլուխ սոխ,
թարմ դաղձ,
0.5 կապ մաղադանոս,
աղ, սև և կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ձեռքերին չկպնող խմոր: Խմորը 30 րոպե թողնել հանգստանալու:
Մինչ խմորը հանգստանա, պետք է նախ և առաջ լոլիկի կեղևը մաքրենք, իսկ կծու պղպեղը կիսենք և հեռացնեն սերմերը, որը շատ ուժեղ կծվությունը կհանգստացնի։
Այնուհետև աղալ տավարի և խոզի միս, ինչպես նաև աղալ կամ ավելի ճիշտ կլինի եթե բլենդեռր մեջ մեջ լցնեք մնացած բաղադրիչները և հարեք։ Կստացվի պյուրեանման զանգված, որը պետք է լավ խառնեք արդեն աղացած մսի հետ։
Խմորից պատրաստել ընկույզից մի փոքր մեծ գնդիկներ, բացել ափսեի չափով: Բացած խմորը տեղափոխել նախօրոք տաքացրած ձիթապատված տապակի մեջ, վրան քսել 1ճ/գ գդալ միջուկից, եփել ջեռոցում 10 րոպե:
Հետևեք այս բաղադրատոմսին և պատրաստեք ձեր իսկ ցանկացած լահմաջոն։