Բաղադրամասեր ՝
14 նրբերշիկ
550 գ ալյուր
250 մլ մածուն
100 մլ ջուր
1 ճ․գ շաքարավազ
1 թ․գ աղ
7 գ չոր դրոժներ
1 հատ ձու
2 ճ․գ ձեթ
1 դեղնուց
1 ճ․գ քունջութ
Պատրաստման եղանակը՝
Խորը տարրայի մեջ լցնել 100 մլ տաք ջուր
Ավելացնել 1 ճ․գ շաքարավազ
Ավելացնել չոր դրոժներ 7 գ
Լավ խառնել
Փակել սրբիչով և թողնել 10 րոպե
Ավելացնել 1 հատ ձու, 250 մլ մածուն,
2 ճ․գ ձեթ և լավ խառնել
Զանգվածի վրա լցնել 550 գ ալյուր և լավ խառնել
Այնուհետև հունցել խմորը ձեռքերով
Փակել սրբիչով և թողնել 1 ժամ
Խմորը դնել սեղանի վրա, բաժանել 14 հավասար մասերի
Ձևավորել գնդիկներ,
ձեռքով բացել, մեջտեղում դնել նրբերշիկը,
խմորը կտրատել ինչպես նկարում է և փակել նրբերշիկը
թողնել 25 րոպե, վրան քսել ձվի դեղնուց, ցանել վրան քունջութ
թխել 30րոպե 180 աստիճանում
loading...