Բաղադրամասեր ՝
300 գ շոկոլադե թխվածքաբլիթներ
1 ճ․գ կակաո
150 մլ ջուր
3 ճ․գ շաքարավազ
Կրեմի համար
180 գ կոկոսի փաթիլներ
150 գ կարագ
65 գ շաքարավազի փոշի

Պատրաստման եղանակը՝
300 գ թխվածքաբլիթները մանրացնել բլենդերի մեջ
Խորը տարրայի մեջ խառնել 150 մլ ջուրը և 3 ճ․գ շաքարավազը
Սառեցնել ջուրը և լցնել թխվածքաբլիթների վրա
Լավ խառնել բոլոր բաղադրամասերը և ավելացնել 1 ճ․գ կակաո
Նորից խառնել մինչև միտարր զանգված ստանալը
Ստացված խմորը լցնել սննդային տոպրակի վրա
Հավասարաչափ տարածել
Տարրայի մեջ լցնել 150 գ կարագ սենյակային ջերմաստիճանի
Ավելացնել 60 գ շաքարավազի փոշի և 180 գ կոկոսի փաթիլներ
Խառնել և լցնել խմորի վրա, հավասարաչափ տարածել
Դանդաղ փաթաթել ռուլետի նման
Դնել սառնարանում 2 ժամ

 

loading...