Բաղադրամասեր ՝
400 հ մսի ֆարշ,
1 հատ ձու,
1/2 փունջ կանաչ սոխ,
2 սխտորի ատամ,
2-3 կտոր հաց,
50 մլ կաթ,
2 ճ․գ ալյուր,
8 կարտոֆիլ,
20 գ սամիթ,
1/2 թ․գ աղ,
1/2 թ․գ սև պղպեղ,
1 ճ․գ ձեթ

Սոուսի համար
3 ճ․գ թթվասեր,
2 ճ․գ կետչուփ,
1 բաժակ ջուր,
1/2 թ․գ աղ,
1/2 թ․գ սև պղպեղ

Պատրաստման եղանակը՝
2 կտոր հացը դնել խորը տարրայի մեջ
Վրան լցնել 50 մլ կաթ և թողնել
վերցնել 400գ մսի ֆարշը , ավելացնել կտրատած կանաչ սոխ,
2 ատամ սխտոր և 1 հատ ձու,
ավելացնել կաթի մեջ թաթախած և մանրեցված հացը
ավելացնել աղ և սև պղպեղ
ֆարշը լավ խառնել
ձևաորել գնդիկներ, թաթախել ալյուրի մեջ և դնել նախապես ձեթով պատած ֆորմայի մեջ
ֆորմայի մեջ դնել նաև կարտոֆիլ
թխել 20 րոպե 220 աստիճանում
Սոուսի համար
խորը տարրայի մեջ լցնել 3 ճ․գ թթվասեր
ավելացնել 2 ճ․գ կետչուփ, ավելացնել 1 բաժակ ջուր, աղ և պղպեղ
լավ խառնել, 
ստացված զանգվածը լցնել ֆորմայի մեջ և դնել ջեռոց 35 րոպե 220 աստիճանում
loading...