Բաղադրամասեր ՝
4 հատ ձվի դեղնուց
340 գ շաքարավազ
170 գ կարագ
100 գ ալյուր
5 գ փխրեցուցիչ
4 հատ ձվի սպիտակուց
1 պտղունց աղ
50 մլ խտացրած կաթ
100 մլ ջուր
8 գ ագար-ագար
50 գ սև շոկոլադ
80 մլ սերուցք

Պատրաստման եղանակը՝
70 գ փափուկ կարագը հարել խորը տարրայի մեջ, միջին արագությամբ
ավելացնել 70 գ շաքարավազ  և շարունակել հարել
ավելացնել 4 հատ ձվի դեղնուց և հարել մինչև միտարր զանգված ստանալը
ավելացնել 100 գ ալյուր և 5 գ փխրեցուցիչ
լավ խառնել
խմորը լցնել ջեռոցի տավայի մեջ, թխել 12 րոպե 180 աստիճանում
տարրայի մեջ լցնել 270 գ շաքարավազ, 
ավելացնել 100 մլ ջուր, 8 գ ագար-ագար և եռացնել
հարել սպիտակուցը, նախապես ավելացնել 1 պտղունց աղ
շարունակելով հարել ավելացնել շաքարավազի օշարակը
առանձին տարրայի մեջ հարել 100գ կարագը, որից հետո դանդաղ կարագի մեջ ավելացնել
70գ խտացրած կաթ
ստացված զանգվածը լցնել սպիտակուցային կրեմի վրա և դանդաղ հարել
պատրաստի կրեմը լցնել բիսկվիտի վրա և դնել սառնարանում 4 ժամ
50 գ շոկոլադի վրա ավելացնել 80 մլ սերուցք, հալեցնել շոկոլադը մինչև միտարր զանգված ստանալը և լցնել տորթի վրա
նորից դնել սառնարանում 4 ժամով

 

loading...