Այս ծաղիկը ՝ թանձրատերևուկը , որը << Փողի ծաղիկ >> են անվանում կա գրեթե բոլորիս տանը։ Այն ունի ինչպես օգտակար, այնպես էլ ՝ վնասակար ազդեցություն։ 

 

 

Բնական պայմաններում ծառանման թանձրատերևուկն ապրում է 70-90 տարի: Սենյակային պայմաններում, ճիշտ խնամքի դեպքում բույսը կարող է ապրել մոտ 50 տարի:

 

Թանձրատերևուկը պարունակում է բարձր խտությամբ մկնդեղ, այդ պատճառով բուժական նպատակով դրա ներքին կիրառումը խորհուրդ չի տրվում: Չափաբաժնի չարաշահման դեպքում հնարավոր է փսխում, փորլուծություն, գիտակցության կորուստ։

 

 

Բայց ոչ բոլորը գիտեն, որ այս բույսը նաև օգտակար է  առողջությանը : Նրա բուժիչ որակները կօգնեն ազատվել շատ հիվանդություններից, քանի որ այն ունի հակաբորբոքային, հակավիրուսային և բակտերիասպան հատկություններ։

Իսկ հիմա խոսենք օգտակարության մասին։

 

Թանձրատերևուկի շնորհիվ կարող եք ձերբազատվել այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են ՝  այրվածքները, վնասվածքները, մաշկի ձգվածությունը, կտրվածքները, թութքը, աղիքային և ստամոքսի խոցը։

 

 

Իսկ բուժման համար հարկավոր ՝ Թանձրատերևուկից խյուսից խյուս պատրաստեք, դրեք այն մաշկի վնասված հատվածին և վիրակապով փաթաթեք: Փոխեք վիրակապը հենց խյուսը չորանա՝ մոտ 2-3 ժամից:

loading...