Բաղադրամասեր ՝
400 գ դդմիկ,
1 սոխ,
1/2 թ․գ փխրեցուցիչ
50 գ ալյուր
100 գ պանիր
30 գ սամիթ
30 գ մաղադանոս
1 թ․գ աղ
2 ճ․գ ձիթապտղի ձեթ
200 գ թթվասեր
3 ատամ սխտոր
Պատրաստման եղանակը՝
1 Դդմիկը քերել, ավելացնել 1թ․գ աղ և թողնել 15 րոպե
2 Քամել ողջ հյութը դդմիկներից, ավելացնել մանր կտրատած կանաչեղեն և սոխ, 1 հատ ձու, 100 գ պանիր, 50 գ ալյուր և 1/2 թ․գ փխրեցուցիչ։
Լավ խառնել բաղադրամասերը։
3 Տապակել կոտլետները, լցնել մեկ գդալ չափաբաժնով
4 Սոուսի համար, խառնել 200 գ թթվասերը ճզմած սխտորի հետ
loading...