Բաղադրամասեր

Խմորի համար՝ 750 գ ալյուր,

50 գ դրոժ,

200 գ ջուր,

Խորիզի համար՝

300 գ ընկույզի միջուկ,

300 գ շաքարավազ,

3 գ հիլ,

Շերտավորման համար՝

175 գ հալած յուղ,

Վրան լցնելու համար՝

 

150 գ մեղր, 

100 գ հալած յուղ,

Փախլավայի վրա քսելու համար՝ 

ձվի երկու դեղնուց

Պատրաստման եղանակը

Ամանը գոլ ջուր լցնել և մեջը դրոժ լուծել: Աստիճանաբար լցնել ալյուրը, անընդհատ խառնելով: Այնուհետև խմոր հունցել և սրբիչով ծածկած 30 — 40 րոպե դնել տաք տեղ:

 

Խորիզի համար՝ ընկույզի միջուկը մսաղացով աղալ և խառնել շաքարի և ծեծած հիլի հետ:

Խմորը բաժանել 14 մասի: Ալյուր ցանած սեղանի վրա խմորի կտորները գրտնակել բարակ շերտերով և վրան հալեցրած յուղ քսել: Յուղ քսած թիթեղաթերթի վրա դնել խմորի երեք շերտ, ընդ որում երկրորղ խմորաշերտի վրա լցնել պատրաստած խորիզի 1/5 մասը։ 

Այնուհետև չորս անգամ վրան դնել երկուական խմորաշերտ և ամեն անգամ խմորաշերտերի վրա լցնել խորիգի 1/5 մասը: 

Վերջում գնել 3-րդ խմորաշերտը, վրան քսել ձվի դեղնուց, երեսին շեղանկյուն կտրվածքներ անել և 30 - 35 րոպե դնել ջեռոցը: 10 - 12 րոպե հետո հանել և վրան հալեցրած յուղ լցնել: Պատրաստի փախլավայի վրա, կտրվածքի գծով, լցնել տաքացրած մեղր:

loading...