Սպանախը պարունակում է  շաքար, բջջանք, սպիտակուցներ, ածխաջրեր, բետա կարոտին և  В, РР, А, Н, С, Е խմբի  վիտամիններ, ինչպես նաև բազում հանքանյութեր, որոնցից են մագնեզիումը, պղինձը, ցինկը, կալիումը, ֆոսֆորը:

 

 

Սպանախը  ցածրկալորիական բանջարեղեն է,  դրա համար է, որ առաջարկվում է քաշ գցել ցանկացողներին: Սպիտակուցների պարունակությամբ նույնիսկ առաջ է անցնում հատիկավորներից (կանաչ ոլոռ, լոբի):

 

Օգտակար հատկանիշները `

 

 

Բուժում և կանխարգելում է անեմիան,

Լավացնում է տեսողությունը և ուղեղի գործառույթը,

Բուժում է ասթման,

Օգտակար է օսթեոպորոզի դեպքում,

Բուժում է կոկորդի ցավը և կոկորդի վարակները,

Բարձրացնում է կալցիումի մակարդակն օրգանիզմում։

 

Ում է հակացուցված սպանախը։ Սպանախի վնասակար ազդեցությունը։

 

 

Սպանախը թրթնջակաթթու է պարունակում, որի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների առաջացման։ Խորհուրդ չի տրվում օգտագործել միզաքարային հիվանդության, երիկամային քարերի և խոցային հիվանդության, ինչպես նաև օրգանիզմում աղափոխանակության խանգարումների դեպքում։

loading...