Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:
Սխտորը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։
Բույսի ֆիտոնցիդների մանրէասպան հատկությունների մասին գրվել է անդրանիկ բժշկական գրքերում։ Ժամանակակից հետազոտողները ոչ միայն հաստատում են ժողովրդական բժշկության հազարամյա պատմություն ունեցող փորձը, այլև գիտականորեն հիմնավորում են այդ դրույթները։
Սխտորի օրական մեկ ատամիկը կօգնի վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:
Սխտորը հարուստ է նաև հակաօքսիդանտներով: Նշանակում է՝ այն գերազանց միջոց է բակտերիաների, վիրուսների, սնկերի, աղիքային մակաբույծների ու ազատ ռադիկալների դեմ: