Բաղադրամասեր

Խմորի համար ՝

Ձու – 4 հատ,
Կարագ – 115 գ,
Ջուր – 1 բաժակ,
Ալյուր – 1 բաժակ,

Կրեմի համար ՝

 

Վանիլ – 290 գ,
Սերուցքային պանիր – 225 գ,
Կաթ – 4 բաժակ,

Շոկոլադային շերտի համար ՝

Դառը շոկոլադ – 55 գ,
Շաքարի փոշի – 1 բաժակ,
Ջուր (տաք) – 3 ճ/գ,
Կարագ – 2 ճ/գ,
Վանիլին – 1 տուփ,

Անհրաժեշտ է նաև ՝ 

Հարած սերուցք – 225 գ,
Հալած շոկոլադ

 

Պատրաստման եղանակը

 

Հարկավոր է ջեռոցը նախորոք տաքացնել։

Ջուրը և կարագը միջին կրակի վրա հասցնել եռման:

Ավելացնել ալյուրը, կրակն իջեցնել մինիմալի: Խառնելով պատրաստել՝ մինչև գունդ ստանալը:

Վերցնել կրակից, գունդը տեղավորել մեծ թասի մեջ: Մեկ-մեկ ավելացնել ձվերը, հարել:

Ձևավորել միասեռ խմոր: Խմորը տարածել 22×33 սմ կաղապարի մեջ, 35 րոպե ուղարկել 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Սառեցնել:

Շոկոլադե շերտը պատրաստելու համար միկրոալիքային վառարանում 1 րոպե հալեցնել կարագը և շոկոլադը: Շարունակել 20 վրկ ինտերվալով՝ մինչև միասեռ դառնալը:

Ավելացնել վանիլին, մաղած շաքարի փոշի:

Խառնուրդին ավելացնել ջուր, խառնել՝ մինչև մածուկանման զանգված ստանալը:

Շոկոլադային շերտը քսել խմորային հիմքին:

Կրեմը պատրաստելու համար թասի մեջ լավ հարել պանիրը: Ավելացնել կաթը, հարել: Ավելացնել պուդինգը, հարել մինչև պնդանալը:

Կրեմը տարածել շոկոլադային շերտի վրա:

Զարդարել հալեցրած շոկոլադով:

loading...