Ներկայացնում ենք մաստակի պատրաստման եղանակը։ Ձեզ անհրաժեշտ կլինի ընդամնեը 2 բաղադրիչ և մեկ բաղդրիչ, թե ինչ համի եք ուզւոմ։
Բաղադրամասեր
միրգ (ընտրեք այն միրգը, որի համով ցանկանում եք մասըտակը լինի),
Ջուր – 0.5 լ
Շաքարավազ - 1 թեյի գդալ (եթե ցանկանում եք մաստակը քաղցր լինի, ուրեմն, ավելի շատ շաքարավազ ավելացրեք)
Պատրաստման եղանակը
Նախ միրգը լավ լվանալ, կտրատել և լցնել արծնապատ թասի մեջ։
Այնուհետև ջուր ավելացնել:
Եռացնել, քամել: Տաք հյութը լցնել բանկաների մեջ, փակել:
Զանգվածից հեռացնել կեղևները, որոնք մնացել են: Ավելացնել շաքարավազ: Ստացվելու է պինդ զանգված:
Բարակ շերտով տեղաբաշխել բուսայուղ քսած տախտակին:
Թողնել արևի տակ մեկ օր, որպեսզի զանգվածը չորանա:
Կտրատել եզրերը դանակով, շրջել:
Մի քանի օր անց հատապտղային մաստակը կարելի է օգտագործել:
Շատ համեղ և հետաքրքիր է ստացվում։