Ավոկադոն հարուստ է կալիումով՝ օրգանիզմի վրա նատրիումի ազդեցությունը չեզոքացնող այս կարևոր հանքանյութով։
Սրտի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ կալիումի այս բնական աղբյուրը շատ օգտակար է արյան ճնշումը վերահսկողության ներքո պահելու համար։
Առողջապահության ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս սննդի մեջ կանոնավոր կերպով ավոկադո օգտագործել, ինչը կօգնի իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակն ու բարելավել սրտի առողջությունը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ ավոկադոն կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում։ Ավոկադոյի էքստրակտը կարող է կասեցնել շագանակագեղձի քաղցկեղային բջիջների աճը։ Այն նաև նվազեցնում է քիմիաթերապիայի կողմնակի էֆեկտները։
loading...