Մարդկությանն արդեն վաղուց հայտնի է, որ հասարակ սոխը ոչ միայն լավ համ է տալիս ճաշատեսակներին, այլ նաև դրական ազդեցություն ունի մարդու դիմադրողականության վրա. օգնում է պայքարել մրսածության դեմ:
Ավելին` դրա օգտակար հատկությունները պահպանվում են 70%-ով` նույնիսկ ջերմային մշակումից հետո:
Սոխն ունի միզամուղ հատկություն։ Օգնում է հեղուկը հանել օրգանիզմից՝ այսպիսով օգնելով ռևմատիզմի և տարատեսակ այտուցների ժամանակ։
Սոխը շատ օգտակար է մարսողության համար, ինչպես նաև խթանում է լյարդի և լեղածորանի աշխատանքը։ Այնպես որ ձեր սննդակարգում սոխի անընդհատ առկայությունը միայն կօգնի ձեզ առողջ լինել։
Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։
Գրգռում է ախորժակը, նպաստում է սննդի լավ յուրացմանը։
Սոխը ծծումբ է պարունակում։ Հենց նա է սոխը պատրաստելու ընթացքում արցունքների պատճառ դառնում, և հենց նա սոխի հոտի պատճառը։
Սոխի վնասակար ազդեցությունները։
Սոխի օգտագործումը պետք է սահմանափակել` սիրտ-անոթային համակարգի, երիկամների, լյարդի, ստամոքսի հիվանդությունների եւ բացառել ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում։
Չափից շատ օգտագործելու դեպքում կարող է բացասական հետևանքների հանգեցնել։ Ներքին օրգանների լուրջ հիվանդությունների և սոխը բուժման նպատակով օգտագործելու դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի խորհրդատվության։ Հարկ է նշել նաև, որ սոխը խոհարարական նպատակով օգտագործելու ժամանակ կողմնակի վնասակար ազդեցությունի չի կարող թողնել։