Lոլիկը օրգանիզմի համար մեծ կարեւորություն ունեցող, մի շարք օգտակար եւ անհրաժեշտ վիտամինների եւ հանքային աղերի աղբյուր է։ Լոլիկը, մասնավորապես, պարունակում է` լիկոպին, քրոմ, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, կալիում, ցինկ։
Այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ:
Լոլիկն օրգանիզմին օգնում է դուրս բերել տոքսինները: Այն խթանում է աղիների աշխատանքը: Լոլիկի հյութի պարբերաբար օգտագործումը նպաստում է մարսողության բարելավմանը, օգնում է խուսափել փորկապությունից:
Լոլիկը օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից, քանի որ օրգանիզմն ապահովում է ջրի անհրաժեշտ քանակությամբ, առաջացնում է արագ հագեցվածության զգացում: Այն նաև նորմալացնում է նյութափոխանակությունը:
Լոլիկը օգնում է խուսափել սրտանոթային հիվանդություններից: Այն հարուստ է В6 վիտամինով, ուստի լոլիկի հյութը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման լավագույն բնական միջոցներից է:
Լավացնում է տեսողությունը, օգնում է կանխել աչքի ցանցաթաղանթի փոփոխությունները և պահպանել տեսողությունը երկար տարիներ։
Եթե ունեք ալերգիկ ռեակցիաներ, լեղապարկի հիվանդություններ, գաստրիտ, խոցային և միզաքարային հիվանդություն, արթրիտ և ռևմատիզմ շ, ուրեմն, լոլիկ ուտելուց առաջ խորհրադկցեք բժշկի հետ։