Կարտոֆիլը հարուստ է կալիումով՝ հանքանյութ, որի շնորհիվ օրգանիզմից դուրս են բերվում ավելորդ աղերը և հեղուկը, կարգավորվում է նյութափոխանակությունը: Կալիումը կարևոր է նաև սիրտ-անոթային համակարգի առողջության համար:

 

 

Կարտոֆիլի օգնությամբ կարելի է բուժել աղեստամոքսային տրակտի հիվանդությունները: Հում կարտոֆիլի հյութը խմում են աղիքների աշխատանքի կանոնավորման, սրտխառնուքի ու փսխման դեպքում: Այն կարգավորում է ստամոքսի թթվայնությունը:

 

Հում կարտոֆիլն օգնում է նաև այրվածքի ժամանակ:

 

 

Եթե տաք կաթսայից կամ մեկ այլ տաք իրից այրվածք եք ստացել, պետք է վնասվածքի հատվածը հում կարտոֆիլով տրորել կամ էլ քերած կարտոֆիլ դնել: Այս միջոցները կցավազրկեն այրվածքը` կանխելով ջրաբշտի ու սպիի առաջացումը:

 

Խաշած կարտոֆիլը հզոր միջոց է վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում: Եթե մրսած եք, անհրաժեշտ է կեղևով խաշած կարտոֆիլի գոլորշին շնչել:

 

 

Վնասակար ազդեցությունը։

Գերհասուն կամ կանաչած կարտոֆիլը թունավոր նյութեր է պարունակում և կարող է ուժեղ թունավորում առաջացնել։ Եթե շաքարային դիաբետով եք տառապու ՝ մի օգտագործեք այն կամ փորձեք այդ հարցը քննարկել բժշկի հետ։

loading...