Բաղադրամասեր ՝
280 գ թխվածքաբլիթներ,
100 գ կարագ
Կրեմի համար
560 գ սերուցքային պանիր,
85 գ շաքարավազի փոշի,
470 գ նուտելլա,
1 ճ․գ կակաո,
1 թ․գ վանիլ
Պատելու համար
80 մլ սերուցք,
200 գ նուտելլա
Պատրաստման եղանակը՝
280 գ թխվածքաբլիթները մանրացնել,
ավելացնել 100 գ կարագ և խառնել,
ստացված զանգվածը լցնել ֆորմայի մեջ և դնել սառնարանում 10 րոպե
560 գ պանիրը և 85 գ շաքարավազի փոշին հարել,
ավելացնել 470 գ նուտելլա, շարունակել հարելը
ավելացնել 1 ճ․գ կակաո, 1 թ,գ վանիլ և խառնել
ստացված զանգվածը լցնել ֆորմայի մեջ
գդալով հավասարեցնել
2 ժամով դնել սառցարանում
Մաքուր տարրայի մեջ լցնել 200 գ նուտելլա, 20 մլ տաք սերուցք,
խառնել,
լցնել տորթի վրա և նորից դնել սառցարանում 2 ժամով
loading...