Այս հրաշալի բաղնջարեղենը ՝ կարմիր բազուկը, ոչ միայ համեղ սնունդ է, նաև շատ կարևոր դեղամիջոց մեր կյանքում։
Շարունակաբար օգտագործելու դեպքում նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը, դանդաղեցնում է չարորակ ուռուցքների աճը։Լավացնում է արյան բաղադրությունը, ամրացնում է անոթների պատերը, մեղմում է այտուցվածությունը, նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազմանը։
Իսկ ինչ վերաբերում է նիհարելու ՝ այո, դուք կարող եք 1 օրում 1 կգ նիարել։
Բազուկով դիետայի ժամանակ օգտագործովող բաղադրամասերը ՝
1 կգ խաշած բազուկ,
1.5 կգ անյուղ կեֆիր,
1.5-2 լ ջուր
Օգտագործման եղանակը
Սա այն բաղադրամասերն են, որոնք պետք է օգտագործեղ ամբողջ օրվա ընթացքում․ ուրիշ ոչ մի սնունդ կամ ըմպեկլիք, եթե ուզում եք արդյունքի հասնեք։
Ջրի բավարար քանակն անհրաժեշտ է , որպեսզի թույլ չտրվի օրգանիզմի ջրազրկում, քանի որ շլակների հետ միասին դուրս է գալիս նաև մեծ քանակությամբ հեղուկ: Մթերքների նշված քանակությունը պետք է ընդունել 5-6 անգամից:
Խիստ դիետայի 3 օրից հետո սննդակարգը կարելի է ընդլայնել խաշած մսով և ձկով (400 գ օրվա մեջ, ընդունել 3 անգամից): Մնացած օրերին (4 օր) կարելի է ուտել նաև 1-2 հատ խնձոր և ցիտրուս: Արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները:
Ուշադրություն․ բազուկը հակացուցված է նրանց, ովքեր տառապում են երիկամների, միզապարկի, ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններով, իսկ շաքարային դիաբետի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և նոր միայն բազուկը ներառել սննդակարգում։