Կտավատի սերմերը չափազանց օգտակար հատկություններ ունեն, բավական մատչելի են, շատ արդյունավետ են։
կտավատի սերմերը A, E, B վիտամինների հիանալի աղբյուր են, պարունակում են մեծ քանակությամբ կալիում։
Կտավատի սերմը պարունակում է 3 տեսակի չհագեցված ճարպաթթուներ՝ օմեգա- 3, օմեգա- 6 և օմեգա- 9։
Կտավատի սերմերը կիրառում են նաև նիհարելու նպատակով։ Նրանք բուսական բջջանյութի հիանալի աղբյուր են, իսկ, ինչպես հայտնի է, բջջանյութը ակտիվացնում է աղիների աշխատանքը, որոնց ժամանակին մաքրումը կարող է կանխարգելել շատ լուրջ հիվանդություններ։
Վնասակար ազդեցությունը
Կտավատի սերմերն ունեն արտահայտված լեղամուղ հատկություն, չի կարելի օգտագործել հեպատիտով, խոլեցիստիտով (սրացման շրջանում) հիվանդներին, աղիների անանցանելիության դեպքում։
loading...