Մեղրը ճանաչված ժողովրդական միջոց է, որը քաղցր է շաքարավազից եւ ավելի օգտակար է: Այն յուրացվում է ավելի արագ եւ հեշտ:

 

 

Սակայն շատերն են խաբում մեզ առաջարկելով լավ բնական մեղր, սակայն տալով անորակը։ Կա մի քանի հնարքներ, որոնց շնորհիվ կկարողանանք լավ մեղրը տարբերել անորակից։ Այպիսով․ ինչ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք տարբերել մաքուր, անարատ մեղրը ՝ անորակից։

 

Մեղրը չպիտի փրփրի: Եթե մեղրի մակերեսին փրփուր կա, թթվահոտ ունի, գազեր են արտադրվում մեղրով տարայի մեջ, նշանակում է, որ մեղրը «հասունացած» չէ,  շատ ջրային մաս է պարունակում: Այսպիսի մեղրը պետք է ամանով դնել գոլորշու վրա և տաքացնել քսան րոպե: Այն չի թթվի, բայց օգտակար նյութեր արդեն չի կրի իր մեջ: 

 

 

Մյուս ձևը անելու համար պետք է մեղրը բացենք ջրով 1:2 հարաբերությամբ: Պետք է պղտոր հեղուկ ստացվի: Մեղրի լուծույթը երկու մասի բաժանենք: Մի մասին մի քանի կաթիլ յոդ ավելացնենք: Եթե հեղուկը կապտի, ապա մեղրի մեջ օսլա կա: Նայենք մյուս կեսին:  Եթե նստվածք կա, վրան քացախ կաթեցնենք: Եթե նստվածքի մեջ կավճային մաս կա, այն կփրփրի: Լավ մեղրը երկար պահելու դեպքում այն պնդանում է, քարանում: Իսկ եթե այն առաջվա պես ջրիկ է մնում, այն անորակ է: 

 

Եվս մեկ պարզ հնարք ՝ չոր լավաշ հացը մեղրի մեջ որքան շատ մնա, այնքան ավելի շատ կչորանա։ Եթե հացը կակղեց, ուրեմն մեղրն անարատ չէ, պատ­րաստված է շաքարաջրից։ Ջրային մասը շատ է։

 

 

 Մեղրով   լցված   գդալը   պահում   են   կրակի   վրա։    Եթե   շաքարի նման   կապույտ բոցով  այրվեց,   անարատ  չէ,   եթե   ածխացավ ու չայրվեց,  անարատ է։

loading...