Լավանդայով թեյը հիանալի միջոց է 40- անց կանանց համար։
Լավանդան արդեն շատ դարեր շարունակ օգտագործվել է անքնության և նյարդային համակարգի այլ խախտումների դեմ և այն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։
Լավանդայի ծաղիկները նպաստում են ուղեղի շրջանառության բարելավմանը եւ ունենում են հակադիաբետիկ և հակաբորբոքային հատկություններ։
Լավանդայով թեյը կարգավորում է մարսողությունը՝ ազատելով ստամոքսի փքվածությունից և գազերի առաջացումից։
Այս թեյը շատ օգտակար է բարձր ճնշումով տառապող մարդկանց համար։ Լավանդայի բաղադրության մեջ կան հակաօքսիդանտներ, որոնք օգնում են նվազեցնել ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։ Թեյը լավ է ազդում անոթների վրա և ամրացնում է դրանք։
Լավանդայի թեյը նաև արդյունավետ կերպով բարելավվում է արյան շրջանառությունը։ Այն նաև շատ օգտակար է կանացի օրգանիզմի համար։
Լավանդայի թեյը շատ հեշտ է պատրաստվում և դուք հաստատ շատ արագ կզգաք արդյունքները։
Իսկ ինչու հատկապես 40 անց կանայք պետք է այն օգատգործեն։ Լավանդան այնպիսի հորմոններ և վիտամիններ ունի, որ դրանք պետք կգան միայն 40-ը լրացած կանանց։
Իսկ ինչպես պատրաստել այդ թեյը։
Բաղադրամասեր
2,5 թեյի գդալ լավանդայի ծաղիկներ,
1 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
Հարկավոր է ջուրը եռացնել և լավանդայի ծաղիկները լցնել եռացող ջրի մեջ։ Այդպես թողնել մոտ 5 րոպե։
Թրմեք թեյը և խմեք օրական 2 բաժակ։