Արյան ճնշումը` արյան զանգվածի ճնշումն է զարկերակների պատերի վրա: Արյան ճնշումը չափվում է երկու թվերով, որոնք սովորաբար բաժանվում են գծիկով։
Հիպերտոնիկ հիվանդության ախտորոշման միակ միջոցը արյան ճնշման չափումն է, եթե արյան ճնշումը բարձր է, ապա կարող եք ունենալ հետևյալ ախտանշանները ՝
տարբեր տեղակայման և ուժգնության գլխացավեր
ծոծրակի շրջանում տեղակայված ցավեր, որը հատկապես արտահայտված է լինում առավոտյան ժամերին և կարող է ուղեկցել սրտխառնոցով
գլխապտույտ
ականջներում և գլխում խշշոցի ու աղմուկի զգացում
աչքերի առաջ թրթռոց
ցավեր սրտի շրջանում
սրտխփոց, հևոց
դյուրագրգռություն, անքնություն
Ինչպես նշեցինք արդեն հայտնի է, թե որ մթերքն է լավագույնը արյան բարձր ճնշում ունեցողների համար։
Դա լոբազգիներին պատկանող մթերքներն են։
Լոբազգիները կօգնեն օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են բնականոն աշխատանքի համար: Բացի այդ՝ դրանց գլիկեմիկ ինդեքսը ցածր է: Լոբազգիները նաև անփոխարինելի թթուներ են պարունակում, որոնք ապահովում են տրամադրությունն ու լիարժեք քունը:
Եթե լոբազգիններին պատկանող մթերքներից, ձեր ամենօրյա սննդակարգ ներառեք ՝ բարձր ճնշման հետ խնդիրները ավելի լուծելի կդառնան և կկարողանանք վերահսկել այն։