Գազերի առաջացումը տհաճ խնդիր է, որը բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Չնայած գազերի առաջացման բազմաթիվ պատճառներ կան՝ դրա վրա ազդող հիմնական գործոնը սնունդն է։
Սակայն պետք է զգուշանալ, որովհետև ախտանիշները այդքան էլ լավը չեն։ Պետք է պարզել հիմնական պատճառը և արագ լոծել այն, քանի դեռ ավելի չի խորացել այդ խնդիրը։
Գազերի առաջացման առաջին և հիմնական ախտանիշը սխալ սնունդի պատճառով ՝ նյութափոխանակության խանգարումն է։ Նյութափոխանակությունը կարող է խանգարվել չափից արագ ուտելու և մթերքը նորմալ չծամելու դեպքում:
Նյութափոխանակության համակարգի օրգանները չեն հասցնում բավարար քանակով թթուներ ու հյութեր արտադրել, որոնք հարկավոր են մթերքի վերամշակման համար: Արդյունքում աղիներում գազեր են առաջանում, նկատվում են նյութափոխանակության այլ խանգարումներ:
Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, թե որքան հաճախ են գազեր առաջանում։ Այս խնդիրը կարող է վկայել նաև այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Գիշերային ժամերի առատ գազերի առկայությունը կարող է վկայել գրգռված աղու համախտանիշի մասին։ Այս դեպքում օրգանիզմը չի կարողանում յուրացնել մի խումբ մթերք։ Գազերն ուղեկցվում են նաև որովայնում ուժեղ ցավերով և սրտխառնոցով։
Իսկ եթե մեծ քանակով են գազեր առաջանում, դա կարող է որոշակի մթերքների նկատմամբ զգայունության հետևանք լինել: Այդ դեպքում մթերքը ճիշտ չի վերամշակվում: Հարկավոր է հետևել ինքնազգացողությանը և սննդակարգից բացառել մթերքը, որի օգտագործումը տհաճ ախտանշանների պատճառ է դառնում:
Պետք է նշել նաև դեղամիջոցների ազդեցությունը։ Եթե երկար ժամանակ ինչ-որ դեղամիջոց եք ընդունում, դա նույնպես կարող է գազերի առաջացման պատճառ լինել։
Եթե գազերը հաճախակի են անհանգստացնում, և չեք կարողանում կարգավորել խնդիրը, խորհուրդ է տրվում դիմել գաստրոէնտերոլոգի օգնությանը։ Մասնագետը կօգնի գտնել ճիշտ ախտորոշումը, վեր հանել խնդրի արմատները և ազատվել դրանից։