Առանձին-առանձին վերցված խնձորն ու վարսակի փաթիլները հրաշալի հատկություններ ունեն և մեր առօրյա սննդակարգում են գտնվում։
Սակայն միասին համադրած այս հրաշալի բաղադրատոմսը կօգնի ազատվել սիրտ-անոթյին հիվանդություններից և ունենալ ամենառողջ սիրտն ու անոթները։
Վարսակի մեջ պարունակվում են բետա-գլյուկան և ավենանտրամիդներ, որոնք մեր օրգանիզմը պաշտպանում են խոլեստերինից։
Առավոտյան շիլայի կազդուրիչ էֆեկտն ուժեղացնելու համար կարելի է նրա մեջ ավելացնել թարմ խնձորի կտորներ, որի մեջ շատ ֆլավոնոիդներ կան՝ կարևոր հակաօքսիդնտներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալներից և, որպես հավելում՝ պայքարում են բորբոքային պրոցեսների դեմ։
Եվ կարելի է համարձակ կերպով շիլայից հետո նարնջի հյութ խմել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նարնջի հյութը և վարսակը հիանալի միջոց են անոթները մաքրելու և սրտային տագնապների կանխարգելման համար։
Միասին այս մթերքները ավելի լավ են կարգավորում «վատ» խոլեստերինը։