Աղը սնունդ չէ: Սննդի մեջ դրա օգտագործման հիմնավորումը նույնն է, թե կալիումի քլորիդի, կալցիումի քլորիդի եւ բարիումի օգտագործումը` վերցված դեղատան դարակներից:
Աղը չի մարսվում, չի յուրացվում օրգանիզմի կողմից: Այն չունի սննդային արժեք: Աղը չի պարունակում վիտամիններ, օրգանական կամ ցանկացած սնուցիչներ:
Ընդհակառակը, այն վնասակար է եւ կարող է շատ խնդիրներ առաջացնել երիկամների, լեղապարկի եւ միզապարկի, սրտի, զարկերակների եւ արյունատար այլ անոթների համար: Աղը կարող է ջրազրկել հյուսվածքները` հանգեցնելով կրիտիկական վիճակի:
Որքան շատ աղ եք օգտագործում, այնքան կալցիում եք կորցնում: Կալցիումի անբավարար մակարդակը մի շարք բացասական հետևանքներ ունի առողջության համար, այդ թվում՝ կարող է օստեոպարոզի զարգացման պատճառ դառնալ:
Այն մարդիկ, ովքեր մեծ քանակով աղ են օգտագործում և նստակյաց կենսակերպ վարում, հաճախ են ճանաչողական խնդիրներ ունենում:
Աղի չարաշահումը մեծացնում է հիպերտոնիայի զարգացման հավանականությունը, քանի որ հեղուկի կուտակումը սրտին ստիպում է ավելի արագ աշխատել: Դա լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացնում օրգանների համար և կարող է հանգեցնել սիրտ-անոթայհին հիվանդությունների, դեմենցիայի, կաթվածի և այլ առողջական խնդիրների:
Աղի մեծ քանակի օգտագործման դեպքում օրգանիզմում հեղուկ է կուտակվում, ինչը կարող է վնասել երիկամներին. զարկերակային ճնշումը բարձրանում է՝ աղի քանակը կարգավորելու համար՝ լարելով երիկամներն ու անոթները: