Ռեհանն օգտագործվել է դեռ հնագույն ժամանակներում և ունի զարմանալի հատկություններ և առավելություններ օրգանիզմի համար: Այն պարունակում է նաև սնուցող նյութեր, և դա է պատճառը, որ որոշ ազգերի մշակույթներում այն անվանվում է «սուրբ բույս»:
Այս բույսի փարթամ տերևները և նրա սերմերը հայտնի են իրենց հզոր բուժիչ հատկություններով: Աճում է տաք երկրներում և ունի ավելի, քան 60 տեսակ:
Լավացնում է արյան շրջանառությունը, անոթների վիճակը: Արդյունքում՝ կարգավորվում է ճնշումը, խոլեստերինի մակարդակը:
Եկեք առանձնացնեք 7 կարևոր գործոն, որ ռեհանը կատարում է։
Լավացնում է հիշողությունն ու մտավոր կարողությունները:
Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Խթանում է կաթի արտադրությունը կերակրող մոր օրգանիզմում:
Կանխարգելում է գլխապտույտը:
Նպաստում է բերանի խոռոչում վերքերի ապաքինմանը:
Օգնում է պայքարել միջատների դեմ:
Կարող է օգնել լավացնել տեսողությունը: