Այո, սխտորն ու կարտոֆիլը լավագույն ձևով կազդեն արյան բարձր ճնշման և ստի հիվանդությունների դեմ։
Սխտորի բարձր բուժիչ հատկությունները պայմանվորված են նրա բացառապես հարուստ քիմիական բաղադրությամբ:
Սխտորը սննդի մեջ և բազմաթիվ հիվանդությունների բուժման համար օգտագործվում է շատ վաղուց:
Սխտորը հարուստ է վիտամին C-ով, B6-ով:Օգնում է կարգավորել արյան խտությունը, կանխարգելել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աթերոսկլերոզը, սրտի նոպան, սրտի իշեմիկ հիվանդությունը:
Կարտոֆիլը ևս կարող է օգտակար լինել, իհարկե, եթե այն ճիշտ պատրաստեք և չափավոր օգտագործեք:Եթե արյան բարձր ճնշման պատճառը լարվածությունն է և մարսողական խնդիրները, ապա կարտոֆիլն՝ իր մեջ պարունակվող վիտամիններ C-ով և B-ով, կօգնի իջեցնել արյան բարձր ճնշումը:
Սակայն, եթե արյան բարձր ճնշման պատճառը շաքարախտն է, ապա պետք է խուսափել կարտոֆիլից:
Շնորհիվ իր մեջ պարունակվող մանրաթելի` կարտոֆիլն իջեցնում է խոլեստերինի մակարդակը և բարելավում օրգանիզմում ինսուլինի գործունեությունը, որն էլ իր հերթին՝ իջեցնում է արյան ճնշումը:
Արյան ճնշման և գլյուկոզայի մակարդակի միջև ուղիղ կապ կա, որի հետևանքով ինսուլինը կարգավորում է գլյուկոզայի մակարդակը: