Այդ հրաշալի բանջարեղենը դդմիկն է (кабачки):
Նախ և առաջ պետք է հաշվի առնենք, որ դդմիկը ցածր կալորիականություն ունի։
Դդմիկն ու հատկապես դրանից ստացված հյութը, բնական հեղուկ է, որի մեջ լուծված օգտակար հյութերը հեշտությամբ են յուրացվում:
Դդմիկի մեջ կալիումը մոտ 150 անգամ շատ է նատրիումից, որի շնորհիվ հեռացվում են ներքին՝ աննկատ ու արտաքին այտուցները:
Դդմիկն այն մթերքներից է,որը կարելի է ուտել ամեն օր՝ հում, կիսահում, եփած վիճակում, ունի ցածր կալորիականություն, սակայն արագ է հագեցնում քաղցը: Հրաշալի դիետիկ ուտեստ է նիհարել ցանկացող մարդկանց համար:
Այն բանջարեղենը հարուստ է նաև բետա-կարոտինով, որն օգտակար է մաշկի, մազերի համար, դրական ազդեցություն է ունենում տեսողության վրա:
Սննդային մանրաթելերը, որոնք դդմիկը պարունակում է, ներծծում են տոքսինները, ավելորդ խոլեստերինն ու ջուրը: Մանրաթելերն ակտիվացնում են նյութափոխանակությունը, լավացնում աղիների աշխատանքը:
Եթե ունեք երիկամների հիվանդություններ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։