Գինու բուժիչ հատկությունների մասին հայտնի է շատ վաղուց: Դեռևս Հին Հունաստանում գինին օգտագործել են որպես հակասեպտիկ միջոց. վիրավորներին գինի են տվել՝ արագ կազդուրվելու համար, իսկ վերքերին գինու թրջոցներ են դրել:
Կարմիր գինու պարբերաբար օգտագործումը կանխում է աթեոսկլերոզի առաջացումը, նպաստում է օրգանիզմի ամրապնդմանը: Իսկ կարմիր գինին ազատում է վնասակար սովորությունների ազդեցությունից, օրինակ՝ ծխելու:
Փարիզի համալսարանի գիտնականները հավաստիացնում են, որ կարմիր գինու կանոնավոր և չափավոր օգտագործումը նպաստում է մի շարք տարիքային հիվանդությունների ռիսկի նվազեցմանը:
Նրանց կատարած հետազոտության արդյունքների համաձայն` փոքր չափաքանակով գինու կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով վաղաժամկետ մահվան հավանակությունը 40%-ով, իսկ քաղացկեղին` 20%.-ով:
Հենց դրա հետ է կապվում այն հանգամանքը, որ նմանատիպ հիվանդությունների վիճակագրությունը ֆրանսիացիների շրջանում զգալիորեն ավելի քիչ է, քան եվրոպական այլ ժողովուդրդների մոտ:
Կոսմետոլոգները կարմիր գինին օգտագործում են կրեմների և քսուկների տեսքով։ Նրանք նշում են, որ մարդու մաշկի վրա նման կրեմները ոչ միայն երիտասարդացնող ազդեցություն են գործում, այլև ձգում են կուրծքը և այն ավելի գեղեցիկ են դարձնում։
Իսկ այժմ եկեք խոսենք գինու վնասակար ազդեցություններ մասին։
Ինձ թվում է, որ բոլորն էլ գիտեն ՝ մեծ քանակությամբ գինին վնասում է լյարդը:
Ինչպես նաև գինին դժվարեցնում է մկանների առողջացումը: Իսկ ամենօրյա օգտագործումը կարող է հանգեցնել մկանային թուլության և նույնիսկ մկանային հյուսվածքների անդառնալի վնասվածքի: