Հետևյալ բաղադրիչներով ՝ ստացվում է 1 կիլոգրամ խմոր։ Այս խմորով կարող եք պատրաստել տարատեսակ պիցցաներ, համեղ թխվածքաներ և յուրահատուկ կարկանդակներ։

 

 

Այն հիանալի համ կհաղորդի ուտեստին և շատ փափուկ կստացվեն։

 

 

Բաղադրամասեր

 

 

300 գ ալյուրին ՝ 

150 մլ ջուր,

30 գ թթխմոր,

10 գ աղ,

1 հատ մեծ ձու,

50 գ շաքարավազ,

35 գ կարագ կամ բնական յուղ,

120 գ կաթ

 

 

Պատրաստման եղանակը

 

 

Գոլ ջրի մեջ  լուծել թթխմորը, լցնել  ալյուրը և թույլ խմոր հունցել

Երեսին ալյուր ցանել և թթվեցնել 2-2,5 ժամ։ 

Երբ թթխմորի ծավալը 2 անգամ մեծանա, դրան ավելացնել աղ, ձու, շաքարավազ, կարագ կամ յուղ, կաթ և շաղախել սովորական խմոր։

Խմորը դնել թթվելու 1,5 ժամ։

Ահա հիանալի խմոր պատրաստելու գաղտնիքը։

 
loading...