Սամիթը վիտամինների իսկական հավաքածու է: Այն պարունակում է վիտամին C, կարոտին, վիտամին B, նիկոտինաթթու, օգտակար միկրոէլեմենտներ, կալցիումային աղեր, կալիում, երկաթ և ֆոսֆոր: 

 

 

Սամիթը ունի արյունատար անոթները լայնացնող, թույլ միզամուղ, հակաբորբոքային, հականեխիչ, ստամոքսահյութի արտազատումը խթանող, խորխաբեր, սրտխառնուքը կանխող, նյարդերը հանգստացնող, լեղապարկում և երիկամներում քարերի առաջացումը կանխարգելող և այլ օգտակար հատկություններ։

 

Սամիթի սերմերը պարունակում են եթերային յուղեր, օլեինաթթուներ և լինոլաթթուներ, ֆլավոնոիդներ, կարոտին և A ու C խմբի վիտամիններ:

 

 

Սամիթի հիանալի հատկություններից մեկն էլ այն է, որ շատ լավ պայքարի միջոց է ծովային հիվանդության դեմ: 

 

Դրա համար անհրաժեշտ է սամիթի աղացած սերմերից թուրմ պատրաստել` 2 թեյի գդալ սերմին ավելացնելով 1 բաժակ եռջուր: 

 

 

Պետք է թուրմը թողնել 30 րոպե եւ ընդունել առավոտյան ու երեկոյան` կես բաժակից: Անհրաժեշտության դեպքում կարելի է այս թուրմն ընդունել օրվա մեջ 3 անգամ:

loading...