Շատերն են այսօր այդ խնդրով տառապում։
Արյան բարձր ճնշումը դարձել է դարի ամենատարածված հիվանդություններից։
Այդքան թանկ դեղամիջոցներ օգտագործելով ՝ այդպես էլ լիովին չի կարգավորվում ճնշումը։
Ներկայացնում ենք 3 մթերք, որը ձեր սննդակարգ մտցնելու դեպքում կկարողանանք կարգավորեք և ստաբիլ դարձնեք ճնշումը։ Եվ 2 մթերք, որ պետք է սահմանափակեք դրանց օգտագործումը։
Այս 3 մթերքները ձեր սննդակարգում ներառեք․
Վարսակի շիլա
Բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդիկ պետք է այս սննդատեսակը ներառեն իրենց ամենօրյա ճաշացանկի մեջ, քանի որ վարսակը հարուստ է մանրաթելերով, որոնք լրացնում են սելենիումի պաշարը օրգանիզմում:
Նուշ
Պարունակում է մոնոճարպեր և իջեցնում է խոլեստերինի քանակն օրգանիզմում: Կալիում, մագնեզիում, վիտամին E՝ նուշի մեջ պարունակվող այս օգտակար նյութերը նպաստում են ճնշման իջեցմանը:
Թարմ բանջարեղեն և մրգեր:
Մրգերի և բանջարեղենի մեջ պարունակվում են բազմաթիվ վիտամիններ և միկրոտարրեր, որոնք բարելավում են սրտանոթային համակարգի աշխատանքը։
Դրանցից են ՝ գազարը, խնձորը, լոլիկը, բամիան և այլն։
Իսկ որ մթերքների օգտագործումը պետք է բացառենք, եթե ունենք արյան բարձր ճնշում։
Կոֆեին
Սուրճը և թունդ թեյը նեղացնում են անոթները և նպաստում արյան ճնշման բարձրացմանը:
Ալկոհոլը
Ալկոհոլային խմիչքների օգտագործումը հանգեցնում է արյան ճնշման բարձրացմանը: Ալկոհոլի թույլատրելի չափաքանակը 50գ կոնյակն է կամ 150-200գ գինին: