Ներկայացնում ենք պիցցայի բաղադրատոմս, որը ոչ միայն շատ համեղ կստացվի, նաև ՝ օգտակար։ Այն կարող եք պատրաստել տան պայմաններում, որը կստացվի իսկական տնական պիցցա։
Բաղադրամասեր
Խմորի համար ՝
1 կգ ալյուրին ՝
300 գ գոլ ջուր,
1 ճ․ գ չոր խմորիչ,
1 ճ․ գ աղ,
1 ճճ․ գ շաքարավազ,
Սև պղպեղ ՝ ըստ ճաշակի,
Բահար ՝ ըստ ճաշակի,
Համեմի սերմեր,
Բուսական յուղ,
Լցոնի և սուսի համար ՝
200 գ պանիր,
2ճ․ գ տոմատի մածուկ,
200 գ երշիկ,
Ձիթապտուղ
Պատրաստման եղանակը
Մեկ բաժակ գոլ ջրի մեջ լուծել չոր խմորիչը: Ալյուրին ավելացնել շաքարավազը, աղը, ապա քիչ-քիչ ավելացնել խմորիչով լուծված գոլ ջուրը, խառնել, լցնել նաեւ բուսական յուղը, համեմունքները և կրկին խառնել: Պետք է դառնա պինդ, ձեռքերին չկպչող խմոր:
Սկսեք հունցել խմորը: Որքան շատ հունցեք՝ այնքան լավ կստացվի:
Պետք է մոտ կես ժամ հուցել խմորը, որից հետո սրբիչով ծածկեք։
Մեկ ժամից այն հանեք և կրկին հուցեք այն, որից հետո խմորը պատրաստ է։
Այս խմորի չափաբաժինը նախատեսված է 4 պիցցա պատրաստելու համար։
Դե իհարկե բացեք խմորը, տապակը պատեկ ձեզով և խմորի վրա քսեք տոմատը։
Որից հետո բաղադրիչնեչը ըստ հերթականությամբ դասավորեք։ Չափաբաժինները կարող եք ընտրել շատ կամ քիչ ՝ ըստ ցանկության։