Եթե ձեր 40 տարեկանը լրացել է, ուրեմն, բարդ է նիհարելը և պահպանելը այդ կազմվածքը։
Այդ իսկ պատճառով շատ մասնագետներ ՝ սննդաբաններով, դիետոլոգներ խորհուրդ են տալիս մի շատ հետաքրքիրք դիետա, որը իսկապես կօգնի ազատվել ավելորդ ճարպից, ունենալ հարթ որովայն և նիհար կազմվածք։
Անցնենք դիետային ՝ պարզենք, թե ինչ սննդակարգով սնվել 40-անց կանայք։
Նախապես որոշեք՝ ինչ եք ուտելու օրվա ընթացքում: Հավասարակշռեք սննդակարգը՝ դրանում ներառելով բավարար քանակով սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Հիշեք, որ հավասարակշռված սննդակարգը կարևոր է ոչ միայն՝ գեղեցիկ կազմվածքի, այլև՝ առողջության համար:
Քչացրեք մսի օգտագործումը, նախապատվություն տվեք անյուղ մսին։
Գազավորված ըմպելիքների փոխարեն սովորական ջուր կամ թեյ խմեք։ Քաղրավենիք կերեք միայն օրվա սկզբին։
Սնվեք օրվա ընթացքում 3-4 անգամ, սակայն շատ քիչ չափաբաժիններով։ Սա հնարավորություն կտա քաղցի զգացում չունենալ և արագացնել նյութափոխանակությունը։
Սկզբնական շրջանում դժվար կլինի, եթե սովոր չեք օրվա ընթացքում մի քանի անգամ սնվել, սակայն բավական արագ կսովորեք նոր սննդակարգին։
Սկսեք հաճախակի միրգ ուտել, իսկ շատ քաղցր ուտելու ցանկություն ունեցողներին ՝ խորհուրդ է տրվում մաքուր շոկոլադ ուտել։