Հաճախ ենք լսում, որ ձիթապտղի յուղը շատ օգտակար է, սակայն իրակաում չգիտենք թե ինչին է օգտակար և ինչին վնասակար։

 

 

Մենք ձեզ կներկայացնենք ձիթապտղի յուղի օգտակար հատկություններն ու վնասակար ազդեցությունը։

Օգտակար հատկությունները

 

Ձիթապտղի յուղը շատ օգտակար է մարսողական համակարգի համար. լավացնում է ստամոքսի, աղիների, ենթաստամոքսային գեղձի և լյարդի գործունեությունը, նպաստում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի ապաքինմանը:

 

 

Ձիթապտղի յուղն օժտված է թեթև թուլացնող հատկությամբ: Խորհուրդ է տրվում թութքի բուժման համար: Նրանք, ովքեր տառապում են փորկապությունից,   պետք է առավոտյան քաղցած վիճակում խմեն մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ: 

 

Բարձր խոլեստերինի դեմ հիանալի միջոց է: Վատ խոլեստերինի բարձր մակարդակը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկի գործոններից մեկն է: Ձիթապտղի յուղը կօգնի բարձրացնել՝ արյան մեջ «լավ» խոլեստերինի, և իջեցնել՝ վատ» խոլեստերինի մակարդակը:

 

 

Ձիթապտղի յուղն օգնում է պայքարել բորբոքման դեմ: Կարգավորում է արյան մակարդելիությունը:

Լավացնում է արյունատար անոթների աշխատանքը: Ձիթապտղի յուղի պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել զարկերակային ճնշումը:

Վնասակար հատկությունները

 

 

Եթե գիրանալու հետ կապված ունեք խնդիրներ ՝ ապա օրական 1 ճաշի գդալից ավելին կարող է գիրացնել ձեզ, քանի որ այն պարունակում է բարձր կալորականություն։

Ձիթապտղի յուղի օգտագործումից պետք է նաև զգուշանան լեղապարկի հիվանդություններ ունեցողները, քանի որ լեղամուղ հատկության պատճառով այն կարող է սրել հիվանդությունը:

loading...