Բաղադրամասեր ՝
500 գ դդմիկ,
150 գ թարմ կաթնաշոռ,
100 գ պանիր,
1-2 հատ լավաշ,
1 լոլիկ,
3 պճեղ սխտոր,
1/2 մաղադանոս,
2 ճ․գ մայոնեզ,
2 ճ․գ ձեթ,
20 գ կարագ,
1 թ․գ աղ,
1 թ․գ սև պղպեղ
Պատրաստման եղանակը՝
1. Դդմիկները պետք է կտրատել փոքր կտորներով և տապակել ձեթի վրա, անընդհատ խառնել։
Պատրաստի դդմիկների վրա աղ լցնել, պղպեղ լավ խառնել և սառեցնել։
Նույն թավայի վրա տապակել սխտորը և մանր կտրատած լոլիկները։
2.Լոլիկի մեջ ավելացնել մանր կտրատած մաղադանոսը, մի պտղունց աղ և սև պղպեղ և տափակել մինչև պնդանալը։
Հանել կրակի վրայից և սառեցնել։
Լավաշը դնել սեղանի վրա և վրան քսել 2 ճ․գ մայոնեզ։
Վրան դասավորել դդմիկները, կաթնաշոռ, պինդ պանիր և լոլիկներից սոուսը։
3. Փաթաթել լավաշը ռուլետի նման և դնել ջեռոց 15 րոպե 190 աստիճանում։
loading...